|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Տեղ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնք ՀՀ Սյունիքի մարզ, գ. Տեղ, 0284-96-2-20, tegh101@mail.ru |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
27 դեկտեմբերի 2019 թվականի N 48-Ա |
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 10-րդ և 11-րդ կետերով, 48-րդ հոդվածով, համաձայն Տեղ համայնքի ավագանու 2018 թվականի փետրվարի 28-ի N 4-Ն որոշմամբ հաստատված կարգի, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով` կողմ-8, դեմ-0, ձեռնպահ-0, համայնքի ավագանին որոշում է. 1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի Տեղ գյուղի բնակիչ Անժելա Բաբկենի Ամիրջանյանին (բյուջետային ծախսերի սոցիալական աջակցություն բաժնի տնտեսագիտական դասակարգման՝ այլ նպաստներ բյուջեից /4729/ հոդվածով) տրամադրել ֆինանսական օգնություն՝ 80000 (ութանասուն հազար) ՀՀ դրամի չափով՝ ըմբշամարտի միջազգային մրցաշարին որդու՝ Ալեն Աղաբեկյանի մասնակցության ապահովման նպատակով: |
Կողմ -8 ԱՂԱՋԱՆՅԱՆ ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ ՍԻԼՎԱ ԴԱՆԻԵԼՅԱՆ ՍԵՎԱԴԱ ԼԱԼԱՅԱՆ ԱՐԳԱՄ ՀԱԿՈԲՅԱՆ ՀԱՄԵՍՏ ՄԿՐՏՉՅԱՆ ՄԱՍԻՍ ՋՀԱՆԳԻՐՅԱՆ ՆԱՐԻՆԵ ՓԱՐՍՅԱՆ ՍԵՆԻԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՆԵՐՍԵՍ ՇԱԴՈՒՆՑ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|