Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ և 16-րդ հոդվածներով, համաձայն Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ղեկավարի առաջարկության, որոշման նախագծի կողմ-8, դեմ-0, ձեռնպահ-0 քվեարկության արդյունքներով, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանին որոշում է. Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու 2019 թվականի հունվարի 24-ի նիստի հետևյալ օրակարգը.
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ 31-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի սեփականություն հանդիսացող գույքի 2018 թվականի գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին:
3. ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի ղեկավարի 2019 թվականի հունվարի 16-ի N 5-Ա որոշումը, «Տեղ համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու և կազմակերպության տնօրենի պաշտոնում Տեղ համայնքի ղեկավարի ներկայացրած թեկնածուի նշանակմանը համաձայնություն տալու մասին:
4. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղի համայնքապետարանի և <<Սերգեյ-Դավիթ>> ՍՊԸ-ի միջև կնքված վարձակալության պայմանագրում նախատեսվող փոփոխությունը քննարկելու մասին: |