Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով և համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1918-Ն որոշման և հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի 2018 թվականի հոկտեմբերի 26-ի N 137 եզրակացության, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով` կողմ-7, դեմ-0, ձեռնպահ-0, համայնքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի Տեղ բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում, համայնքային սեփականություն հանդիսացող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների <<գյուղատնտեսական արտադրական հողեր>> գործառնական նշանակության 0,26 հա հողամաս (1.X=8626665.0884, Y=4380972.7392, 2. X=8626656.1033, Y=4381010.8923, 3. X=8626681.0031, Y=4381015.8243, 4. X=8626722.2506, Y=4381022.4681, 5. X=8626730.9162, Y=4380985.6720, (կադաստրային ծածկագիր 09-101-0058-0027, 09-101-0058-0003-ից) փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա՝ <<հասարակական կառուցապատման հողեր>> գործառնական նշանակությամբ՝ հանդիսությունների սրահի կառուցման և սպասարկման համար:
2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: