Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին պարբերությամբ և 3-րդ մասով ու 67-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներով ու նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի կողմ-, դեմ-, ձեռնպահ- քվեարկության արդյունքներով, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն աճուրդ-վաճառքի ձևով օտարելու Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի սեփականություն հանդիսացող հետևյալ հողամասերը.
1) ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի <<Տեղ գյուղ, 13-րդ փողոց, թիվ 5-6/1>> հասցեի /նպատակային նշանակությունը՝ <<բնակավայրերի>>, գործառնական նշանակությունը՝ <<հասարակական կառուցապատման>>/, 1350ք.մ. հողամասը (վկայական 30082019-09-0036, ծածկագիր՝ 09-101-0058-0032)՝ 500000(հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ մեկնարկային գնով՝ հանդիսությունների սրահ կառուցելու նպատակով,
2) ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի <<Տեղ գյուղ, Արցախի խճուղի թիվ 2/1>> հասցեի /նպատակային նշանակությունը՝ <<արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության>>, գործառնական նշանակությունը՝ <<գյուղատնտեսական արտադրական օբյեկտների>>/, 428,61ք.մ. հողամասը (վկայական 13092019-09-0061, ծածկագիր՝ 09-101-0124-0055)՝ 126000 (հարյուր քսանվեց հազար) ՀՀդրամ մեկնարկային գնով՝ սպանդանոց կառուցելու նպատակով,
2. ՀՀ Սյունիքի մարզի Տեղի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: |