Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 83-րդ հոդվածով, « Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածով, որոշման նախագծի կողմ-8, դեմ-1, ձեռնպահ-0 քվեարկության արդյունքներով, Տեղ համայնքի ավագանին որոշում է. 1. Հաստատել Հայաստանի Հարապետության Սյունիքի մարզի Տեղ համայքնի 2024 թվականի բյուջեն.
1) Եկամուտների գծով՝ 288073,387 հազ. դրամ,
2)Ծախսերի գծով՝ 288073,387 հազ. դրամ
2. Հաստատել համայնքի բյուջի եկամուտներն ըստ առանձին եկամտատեսակների՝ համաձայն հատված 1-ի:
3. Հաստատել համայնքի բյուջի ծախսերն ըստ գործառնական դասակարգման՝ համաձայն հատված 2-ի:
4. Հաստատել համայնքի բյուջի ծախսերն ըստ տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն հատված 3-ի:
5. Հաստատել համայնքի բյուջիմնացորդի տարեվերջի հավելուրդը կամ դեֆիցիտը (պակասուրդը)՝ համաձայն հատված 4-ի:
6. Հաստատել համայնքի բյուջի մնացորդի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները կամ հավելուրդի օգտագործման ուղղությունները՝ համաձայն հատված 5-ի:
7. Հաստատել համայնքի բյուջի ծախսերն ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն հատված 6-ի:
8. Համաձայն « Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ կետի սահմանել՝
1) Համայնքի ղեկավարը համայնքի բյուջեի կատարման ընթացքում կարող է կատարել վերաբաշխումներ.
2) Համայքնի ղեկավարի կատարած փոփոխությունների հանրագումարը բյուջետային տարվա ընթացքում չի կարող գերազանցել հաստատված չափաքանակների 15%-ը:
9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: |