Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Տեղի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 4
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 22-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՆԵՐՍԵՍ ՇԱԴՈՒՆՑ

ՆԱԽԱԳԻԾ
Տեղ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2020 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 24-Ի ԹԻՎ 3-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 32-րդ կետով, 77-րդ հոդվածի 3-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով և նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի կողմ-, դեմ-, ձեռնպահ- քվեարկության արդյունքներով, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանին որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու 2020 թվականի հունվարի 24-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի սեփականություն հանդիսացող գույքի 2019 թվականի գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին» N 3-Ա որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ.

1) Տեղ համայնքի գույքագրման փաստաթղթերում կատարել փոփոխություններ և գույքացանկից հանել համայնքային սեփականություն հանդիսացող Կոռնիձոր և Քարաշեն բնակավայրերում գտնվող 2 շենք-շինությունները՝ համաձայն հավելված 1-ի:

2) Տեղ համայնքի գույքագրման փաստաթղթերում կատարել լրացումներ և գույքացանկ ներառել համայնքային սեփականություն հանդիսացող շինությունների վրա տեղակայված ազդարարման սարքավորումները՝ համաձայն հավելված 2-ի:

2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՆԵՐՍԵՍ ՇԱԴՈՒՆՑ


Նախագիծ կազմող ՆԵՐՍԵՍ ՇԱԴՈՒՆՑ
Կից փաստաթղթեր՝
(14.17 Կբ)
(13.10 Կբ)
(12.33 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Սյունիքի մարզ, գ. Տեղ 35/2
0284-96-2-20
tegh101@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50208749@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԵՂԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner