Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 32-րդ կետով, 77-րդ հոդվածի 3-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով և նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի կողմ-, դեմ-, ձեռնպահ- քվեարկության արդյունքներով, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանին որոշում է. 1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու 2020 թվականի հունվարի 24-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի սեփականություն հանդիսացող գույքի 2019 թվականի գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին» N 3-Ա որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ.
1) Տեղ համայնքի գույքագրման փաստաթղթերում կատարել փոփոխություններ և գույքացանկից հանել համայնքային սեփականություն հանդիսացող Կոռնիձոր և Քարաշեն բնակավայրերում գտնվող 2 շենք-շինությունները՝ համաձայն հավելված 1-ի:
2) Տեղ համայնքի գույքագրման փաստաթղթերում կատարել լրացումներ և գույքացանկ ներառել համայնքային սեփականություն հանդիսացող շինությունների վրա տեղակայված ազդարարման սարքավորումները՝ համաձայն հավելված 2-ի:
2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: |