Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին պարբերությամբ և 3-րդ մասով ու 67-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներով ու նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի կողմ-7, դեմ-0, ձեռնպահ-0 քվեարկության արդյունքներով, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն բաց դասական աճուրդով օտարել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի սեփականություն հանդիսացող հետևյալ հողամասը.
1) ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի Քարաշեն գյուղի փողոց 8 թիվ 24 հասցեի /նպատակային նշանակությունը՝ <<արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության>>, գործառնական նշանակությունը՝ <<Գյուղատնտեսական արտադրական օբյեկտներ>>/, 1170 ք.մ. հողամասը (վկայական 28022018-09-0006, ծածկագիր՝ 09-111-0013-0004, կադաստրային արժեքը 1քմ 135 ՀՀ դրամ) 157950(հարյուր հիսուն յոթ հազար ինը հարյուր հիսուն) ՀՀ դրամ մեկնարկային գնով՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտ կառուցելու նպատակով,
2. ՀՀ Սյունիքի մարզի Տեղի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: