Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 34-րդ կետի և 35-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով Տեղ համայնքի ավագանու կողմից 2016թվականի սեպտեմբերի 28-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ղեկավարին կից խորհրդակցական մարմինների ձևավորման և գործունեության կարգը հաստատելու մասին» թիվ 5-Ն որոշման պահանջները, Տեղ համայնքի ավագանին որոշում է. 1. Հաստատել համայնքի ղեկավարին կից կանանց և երիտասարդության հարցերով խորհրդակցական մարմնի ձևավորման և գործունեության կարգը՝ համաձայն N 1 հավելվածի:
2. Սահմանել համայնքի ղեկավարին կից կանանց և երիտասարդության հարցերով խորհրդակցական մարմնի անդամության դիմումի ձևը՝ համաձայն N 2 հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է իրազեկման հաջորդ օրվանից: |