Այսօր: Շաբաթ, 28 Հունիսի 2025թ.
Տեղի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 2
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 39-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԴԱՎԻԹ ՂՈՒԼՈՒՆՑ

ՆԱԽԱԳԻԾ
Տեղ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՌՆԻՁՈՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 7-ՐԴ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 30/2 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0.06000 ՀԱ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԸ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ «ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ»-ԻՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 36–րդ գլխի 685–րդ հոդվածի դրույթներով,  հիմք ընդունելով Տեղ համայնքի ղեկավարի (այսուհետ՝ Համայնք)  առաջարկությունը, Տեղ համայնքի ավագանին որոշում է.

1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի Կոռնիոձոր բնակավայրի 7-րդ փողոցի թիվ 30/2 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման 0.06000 հա (կադաստրային ծածկագիր՝ 09-052-0001-0001) մակերեսով հողամասը  անհատույց  օգտագործման իրավունքով հատկացնել  «Կարմիր խաչի միջազգային կոմիտե»-ին, Տեղ համայնքում տիպային ԲՄԿ (բուժակ-մանկաբարձական կայան) կառուցելու նպատակով:

2.Համայնքի ղեկավարին՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով  «Կարմիր խաչի միջազգային կոմիտե»-ի հետ կնքել անշարժ գույքի անհատույց օգտագործման իրավունքի պայմանագիր՝ ապահովելով կնքված պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցումը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԴԱՎԻԹ ՂՈՒԼՈՒՆՑ


Նախագիծ կազմող ԴԱՎԻԹ ՂՈՒԼՈՒՆՑ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Սյունիքի մարզ, գ. Տեղ 35/2
0284-96-2-20
tegh101@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50208749@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԵՂԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner