|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Տեղ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնք ՀՀ Սյունիքի մարզ, գ. Տեղ, 0284-96-2-20, tegh101@mail.ru |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
18 փետրվարի 2025 թվականի N 037-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 25-ի N 136-Ն որոշման 3 -րդ կետը, որոշում եմ. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի 2025 թվականի բյուջեում կատարել հետևյալ վերաբաշխումները.
- Արտաքին լուսավորվածության ցանցի հիմնանորոգում բաժնի 5112 ( շենքերի և շինությունների շինարարություն) հոդվածը նվազեցնել 272,0 հազար ՀՀ դրամով,
- Կանաչ տարածքների հիմնում և պահպանում բաժնի 5129 ( այլ մեքենաներ և սարքավորումներ) հոդվածը նվազեցնել 60,0 հազար ՀՀ դրամով,
- Մշակութային միջոցառումների իրականացում բաժնի 5122 (վարչական սարքավորումներ) հոդվածով նախատեսել 252,0 հազար ՀՀ դրամ,
- Կառավարման մարմնի պահպանում բաժնի 5122 (վարչական սարքավորումներ) հոդվածով նախատեսել 80,0 հազար ՀՀ դրամ:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԴԱՎԻԹ ՂՈՒԼՈՒՆՑ
|
Կից փաստաթղթեր՝ |
 |
(607.90 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|