Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, 82-րդ հոդվածով ու նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է. 1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի 2022-2026 թվականների հնգամյա զարգացման ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշմամբ հաստատված համայնքի հնգամյա զարգացման ծրագիրը ենթակա է հրապարակման օրենքով սահմանված կարգով:
3. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: |