Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածով, համաձայն Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ղեկավարի առաջարկության, որոշման նախագծի կողմ-, դեմ-, ձեռնպահ- քվեարկության արդյունքներով, Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 9-ի նիստի հետևյալ օրակարգը.
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի բյուջեում ներքին վերաբաշխումներ կատարելու մասին:
2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքում 2017 թվականի տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը սահմանելու մասին:
3. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի կողմից 2017 թվականին մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների դրույքաչափերը սահմանելու մասին:
4. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ենթակայության համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին:
5. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու մշտական հանձնաժողովներ ստեղծելու և դրանց կազմը հաստատելու մասին:
6. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ղեկավարին կից խնամակալության և հոգաբարձության հանձնաժողով ստեղծելու և հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու մասին:
7. Հայաստանի Համայնքների միությանը Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի անդամակցելու մասին:
8. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին առընթեր երիտասարդական խորհրդի կազմում ընդգրկելու համար ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի ոչ պետական հատվածի ներկայացուցիչ առաջադրելու մասին:
9. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 11-ի N 311-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու առաջարկությունը քննարկելու մասին: |