Այսօր: Շաբաթ, 28 Հունիսի 2025թ.
Տեղի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 2
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



04 հունիսի 2025 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈԻՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԵՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԱՐՑԱԽԻ ԽՃՈՒՂԻ ԹԻՎ 13/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑԱԾ, ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԳՐԱՆՑՎԱԾ 122,6ՔՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ 0.01506 ՀԵԿՏԱՐ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ԴԱՎԻԹ ՂՈՒԼՈՒՆՑԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության 2019 թվականի դեկտեմբերի 3-ի «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» թիվ 225-Ն օրենքի 3-րդ և 4-րդ հոդվածներով, 2021 թվականի դեկտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և ևփոփոխություններ կատարելու մասին» 397-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով և մինչև վերջինիս ուժի մեջ մտնելը գործող  Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 34-րդ և 35-րդ կետերով, հիմք ընդունելով Տեղ համայնքի ավագանու 2025 թվականի մայիսի 20-ի թիվ 32-Ա որոշման դրույթները, և քննության առնելով Տեղ համայնքի բնակիչ Դավիթ Ղուլունցի 2020 թվականի սեպտեմբերի 16-ի դիմումը, որոշում եմ.

  1. ՀՀ Սյունիքի մարզի, Տեղ բնակավայրի Արցախի խճուղի թիվ 13/1 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի հասարակական  կառուցապատման գոտում, Դավիթ Ղուլունցի կողմից ինքնակամ կառուցված, օրինականացված և համայնքային սեփականություն գրանցված 150,6քմ արտաքին (122,6քմ ներքին) մակերեսով շինությունը (կադաստրային ծածկագիր՝ 09-101-0060-0026, վկայական՝ N20122024-09-0018) (150,6x7866=1184620) մեկ միլիոն մեկ հարյուր ութսունչորս հազար վեց հարյուր քսան  ՀՀ դրամով և 0.01506հա մակերեսով սպասարկման հողատարածքը (150,6x514,8=77529) յոթանասունյոթ հազար հինգ հարյուր  քսանինը ՀՀ դրամով՝ ուղղակի վաճառքի միջոցով օտարել Դավիթ Արամայիսի Ղուլունցին (ծնված 1976թ․):
  2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի պաշտոնակատարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաջորդող օրվանից։

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԱՄ ՄԻՐԶՈՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Սյունիքի մարզ, գ. Տեղ 35/2
0284-96-2-20
tegh101@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50208749@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԵՂԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner