Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 3-րդ մասով և 91-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով ու նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով՝ 7-կողմ, 0-դեմ, 0-ձեռնպահ, համայնքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի Կորնիձոր գյուղում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության վարելահողերը 10 տարի ժամկետով, գյուղատնտեսական մշակաբույսերի մշակման նպատակով մրցույթով տրամադրել վարձակալության` համաձայն հավելվածի:
2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: