Այսօր: Երեքշաբթի, 7 Մայիսի 2024թ.
Տեղի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 27
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



16 ապրիլի 2024 թ.

«ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԳԱՎԱԹ» ՍԵՂԱՆԻ ԹԵՆԻՍԻ ՍԻՐՈՂԱԿԱՆ ՄՐՑԱՇԱՐԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՓՈՒԼԻՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՈՒՄԸ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 38-րդ հոդվածի 7-րդ կետով, 47-րդ հոդվածի դրույթներով, հիմք ընդունելով ՀՀ Սյունիքի մարզպետի 2024 թվականի ապրիլի 11-ի N 01/07/2/02765-2024 գրությունը և Տեղ համայնքի ավագանու 2023 թվականի նոյեմբերի 23-ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  թիվ 18-Ն որոշումը, որոշում եմ.

 

1. 2024 թվականի ապրիլի 17-ին և 18-ին Կապան քաղաքի Դավիթ Համբարձումյանի անվան մանկապատանեկական  մարզադպրոցի մարզադահլիճում կայանալիք «ՀՀ Վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի մարզային փուլին մասնակցելու համար Տեղ համայնքի Տեղի թիվ 2 միջնակարգ և Ազնիվ Բալասանյանի անվան Կոռնիձորի միջնակարգ դպրոցների թիմերի տեղափոխությունը կազմակերպելու նպատակով համայնքի բյուջեի սոցիալապես անապահով անձանց աջակցություն բաժնի  4729 (այլ նպաստներ բյուջեից) հոդվածից հատկացնել 40,0 հազ. ՀՀ դրամ :

2. Գումարը փոխանցել մարզիչ  Սերգեյ Մհերի Միքայելյանին:

3. Հանձնարարել աշխատակազմի գլխավոր մանագետ-հաշվապահին` կատարել համապատասխան ֆինանսավորում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՂՈՒԼՈՒՆՑ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Սյունիքի մարզ, գ. Տեղ 35/2
0284-96-2-20
tegh101@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50208749@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԵՂԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner