Ղեկավարվելով «Համայնքային ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով, համայնքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովների կազմում ընդգրկել ավագանու երեք անդամ:
2. Հաստատել հանձնաժողովներում ընդգրկվող համայնքի ավագանու անդամների անհատական կազմը՝
1) Նազիկ Բաղդասարյան,
2) Լորա Սիմոնյան,
3) Հայրապետ Հայրապետյան:
3. ՈՒժը կորցրած ճանաչել Տեղ համայնքի ավագանու 2016 թվականի հոկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովների կազմում ավագանու անդամների քանակական և անհատական կազմերը հաստատելու մասին» N12-Ա որոշումը։
4. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: