Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետով, համաձայն համայնքի ղեկավարի առաջարկության, համայնքի ավագանին որոշում է. 1. Սահմանել «Տեղ համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի կողմից 2022թվականին մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների դրույքաչափերը՝ համաձայն հավելվածի:
2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: |