Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի» մասին օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասով, 33-րդ հոդվածով, համաձայն Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ղեկավարի առաջարկության, որոշման նախագծի կողմ-, դեմ-, ձեռնպահ- քվեարկության արդյունքներով, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանին որոշում է. 1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու 2018 թվականի ապրիլի 13-ի <<Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ենթակայության համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին>> N9-Ա որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ՝ որոշման N3 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N3 հավելվածի:
2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում 2019թ. մարտի 1-ից։ |