Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասով, 37-րդ հոդվածով, համաձայն համայնքի ղեկավարի առաջարկության, որոշման նախագծի կողմ-8, դեմ-0, ձեռնպահ-0 քվեարկության արդյունքներով, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանին որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն հավելվածի:
2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու 2019 թվականի փետրվարի 27-ի <<Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ղեկավարի վարձատրության չափը սահմանելու, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 38-Ա որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին>> N 9-Ա որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020թվականի հունվարի 1-ից: