Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին պարբերությամբ և 3-րդ մասով ու 67-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներով ու նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկությունը, Տեղ համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն աճուրդ-վաճառքի ձևով օտարելու Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի սեփականություն հանդիսացող հետևյալ հողամասերը.
1) ՀՀ Սյունիքի մարզ, Տեղ համայնք, գյուղ Տեղ Արցախի խճուղի թիվ 2/3 հասցեում գտնվող /նպատակային նշանակությունը՝ <<արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության>>, գործառնական նշանակությունը՝ <<գյուղատնտեսական արտադրական օբյեկտների>>/, 1050,0 ք.մ. հողամասը (վկայական 11052021-09-0037, ծածկագիր՝ 09-101-0124-0057)՝ 540750(հինգ հարյուր քառասուն հազար յոթ հարյուր հիսուն) ՀՀ դրամ մեկնարկային գնով՝ սպանդանոց կառուցելու նպատակով,
2) ՀՀ Սյունիքի մարզ, Տեղ համայնք, գյուղ Տեղ Արցախի խճուղի թիվ 12/6 հասցեում գտնվող /նպատակային նշանակությունը՝ <<բնակավայրերի>>, գործառնական նշանակությունը՝ <<հասարակական կառուցապատման>>/, 78,5 ք.մ. հողամասը (վկայական 11052021-09-0054, ծածկագիր՝ 09-101-0031-0050)՝ 41000(քառասուն մեկ հազար) ՀՀ դրամ մեկնարկային գնով՝ առևտրի սրահ կառուցելու նպատակով:
2. ՀՀ Սյունիքի մարզի Տեղի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: |