Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 6-րդ կետի դրույթներով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ կետով, Տեղ համայնքի ավագանին որոշում է. 1. Ընդունել ի գիտություն Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ղեկավարի հաղորդումը Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի բյուջեի 2021 թվականի առաջին եռամսյակի ընթացքի մասին՝ համաձայն բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվության 1-5 հատվածների:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |