Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով և հաշվի առնելով Տեղ համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով՝ կողմ- , դեմ- , ձեռնպահ-, ավագանին որոշում է.
1․Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի Տեղ գյուղի Արցախի խճուղի թիվ 12/5 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0.02 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության «Հասարակական կառուցապատման հողեր» գործառնական նշանակության (կադաստրային ծածկագիր՝ 09-101-0060-0023) հողամասը աճուրդային կարգով օտարելու մասին ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 29-Ա որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ՝ այն շարադրելով նոր խմբագրությամբ․
<<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԵՂ ԳՅՈՒՂԻ ԱՐՑԱԽԻ ԽՃՈՒՂԻ ԹԻՎ 12/5 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՆ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>>Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության <<Հողային օրենսգրքի>> 63-րդ հոդվածի 2-րդ պարբերության 3-րդ կետի, 67-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» N 286 որոշմամբ, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին<< Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի դրույթներով, և հաշվի առնելով Տեղ համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով՝ կողմ- , դեմ- , ձեռնպահ-, ավագանին որոշում է.
1. Տալ հավանություն՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի Տեղ գյուղի Արցախի խճուղի թիվ 12/5 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0.02 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության «Հասարակական կառուցապատման հողեր» գործառնական նշանակության (կադաստրային ծածկագիր՝ 09-101-0060-0023) հողամասը աճուրդային կարգով օտարել` դեղատուն կառուցելու նպատակով, մեկնարկային գին սահմանելով 51480( հիսունմեկ հազար չորս հարյուր ութսուն) ՀՀ դրամ։ 2. Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետով սահմանված գործառույթների իրականացումը: 3․ Սույն որոշման հիմքով՝ ա)առաջարկել համայնքի ղեկավարին՝ անվավեր ճանաչել Տեղ համայնքի ղեկավարի 2023 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 29-Ա որոշումը։ բ) սահմանել, որ աճուրդով օտարվող գույքի նոտարական վավերացման և պետական գրանցման համար նախատեսված պարտադիր վճարները պետք է կատարվեն գնորդի կողմից։ 4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ընդունելուց հետո հաջորդող օրվանից։ >>
|