Ղեկավարելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 64-րդ և 65-րդ հոդվածներով համայնքի ավագանին որոշում է․ Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու 2023 թվականի մարտի 10-ի 4-րդ նստաշրջանի 2-րդ նիստի օրակարգը։
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի 2022 թվականի տարեկան աշխատանքային պլանի հաշվետվությունը հաստատելու մասին․
2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի 2022 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին․
3. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու 2023 թվականի փետրվարի 6-ի N04-Ա որոշման մեջ լրացում կատարելու մասին․
4. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու 2023 թվականի փետրվարի 6-ի N12-Ա որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին․
5. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու հերթական չորրորդ նստաշրջանի 3-րդ նիստի գումարման օրը սահմանելու մասին։