Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 23-ի N656 որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի ապրիլի 11-ի N431-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով` կողմ-6, դեմ-0, ձեռնպահ-0, համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի կողմից կազմված Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի հողային հաշվեկշռին և համայնքի ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգմանը` 2020 թվականի հուլիսի 1-ի դրությամբ, համաձայն N1, N2 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: |