Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասով, 37-րդ հոդվածով, համաձայն համայնքի ղեկավարի առաջարկության, որոշման նախագծի կողմ-, դեմ-, ձեռնպահ- քվեարկության արդյունքներով, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանին որոշում է. 1. Հաստատել՝
1.1. ՀՀ Սյունիքի մարզի «Տեղի թիվ 1 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության (հավելված 1)
1.2. ՀՀ Սյունիքի մարզի «Տեղի թիվ 2 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության (հավելված 2)
1.3. ՀՀ Սյունիքի մարզի «Կորնիձորի նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության (հավելված 3)
համայնքային ենթակայության հիմնարկների աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն հավելվածների:
2. Հաստատել «Տեղ համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» համայնքային ոչ առևտրային կազմակերպության աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն հավելվածի 4-ի:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու 2018թվականի ապրիլի 13-ի << Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ենթակայության համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու և ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու 2017թ. դեկտեմբերի 28-ի N 39-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին>> N 39-Ա և 2019 թվականի փետրվարի 27-ի <<<«Տեղ համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» համայնքային ոչ առևտրային կազմակերպության աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին>> N 10-Ա որոշումները:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020թվականի հունվարի 1-ից: |