Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 60-րդ հոդվածով, 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, որոշման նախագծի կողմ- , դեմ- , ձեռնպահ- քվեարկության արդյունքներով, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանին ո ր ո շ ո ւ մ է. 1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի կամավոր խնդիրները, դրանց լուծմանն ուղղված սեփական լիազորությունները և դրանց իրականացման կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու 2017 թվականի հունիսի 16-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ղեկավարի կամավոր լիազորությունների իրականացման և այդ նպատակով անհրաժեշտ ֆինանսական միջոցների ներգրավման կարգը հաստատելու մասին» N 18-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: |