Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով Վահան Զաքյանի 2020 թվականի ապրիլի 14-ի թիվ 3/107 դիմումը և համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի կողմ-6, դեմ-0, ձեռնպահ-0 քվեարկության արդյունքներով, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի սեփականություն հանդիսացող Խոզնավար գյուղի 3-րդ փողոց թիվ 5 հասցեի ակումբի շենքի 1-ին հարկից (համաձայն սխեմայի) 18,8քմ ընդհանուր մակերեսով տարածք վարձակալությամբ տրամադրել Վահան Զաքյանին՝ 10 /տասը/ տարի ժամկետով:
2. Տարածքի վարձակալության վճարի չափը 1 քմ-ի համար սահմանել տարեկան 1000 /մեկ հազար/ ՀՀ դրամ:
3. Համայնքի ղեկավարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: