Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Տեղի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 10-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Տեղ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, գ. Տեղ, 0284-96-2-20, tegh101@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 փետրվարի 2020 թվականի N 10-Ա

ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասով, «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասով, համաձայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2020 թվականի փետրվարի 11-ի N3-Ա որոշմամբ հաստատված ժամանակացույցի 20-րդ կետի, որոշում եմ.

1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների 2020 թվականի ապրիլի 5-ի հանրաքվեի անցկացման՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի Տեղ, Արավուս, Կոռնիձոր, Խնածախ, Խոզնավար, Վաղատուր և Քարաշեն բնակավայրերն ընդգրկող ընտրական տեղամասերի համար սահմանել հետևյալ տեղամասային կենտրոնները.

• Տեղ գյուղի մշակույթի տան շենք, հասցեն գ. Տեղ, 34-րդ փողոց թիվ 4

• Տեղ գյուղի թիվ 2 միջն. դպրոցի շենք, հասցեն գ. Տեղ, 12-րդ փողոց թիվ 30

• Արավուս գյուղի դպրոցի շենք, հասցեն գ. Արավուս, 8-րդ փողոց թիվ 30

• Կոռնիձոր գյուղի դպրոցի շենք, հասցեն գ. Կոռնիձոր, 4-րդ փողոց թիվ 29/1

• Խնածախ գյուղի մշակույթի տան շենք, հասցեն գ. Խնածախ, 5-րդ փողոց թիվ 2

• Խոզնավար գյուղի մշակույթի տան շենք, հասցեն գ.Խոզնավար,3-րդ փող թիվ 5

• Վաղատուր գյուղի ակումբի շենք, հասցեն գ. Վաղատուր, 2-րդ փողոց թիվ 37

• Քարաշեն գյուղի մշակույթի տան շենք, հասցեն գ. Քարաշեն, 3-րդ փողոց թիվ 1

2. Սույն որոշման մասին տեղեկացնել բնակչության պետական ռեգիստրը վարող Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմնին, թիվ 34 տարածքային ընտրական հանձնաժողովին և տեղամասային կենտրոնների տարածքները տիրապետողներին:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆԵՐՍԵՍ ՇԱԴՈՒՆՑ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Սյունիքի մարզ, գ. Տեղ 35/2
0284-96-2-20
tegh101@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50208749@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԵՂԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner