Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Տեղի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 17
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



06 փետրվարի 2023 թ.

ԱՐՄԱՆ ԴԱԼԼԱՔՅԱՆԻՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ղեկավարվելով ՀՀ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154–րդ հոդվածի, 1-ին մասի 3-րդ պարբերությամբ նախատեսված վարչական իրավախախտումով, մասնավորապես՝ Արցախի խճուղի 25 հասցեի հարևանությամբ Արման Դալլաքյանի կողմից համայնքային սեփականության իրավունքով պատկանող հողամասում ինքնակամ շինարարական աշխատանքներ կատարելու մասով: Հայտնաբերված իրավախախտման փաստով հարուցվել է վարչական վարույթ:

Վարչական իրավախախտման գործով հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2023թ. փետրվարի 3-ին հրավիրվել են վարույթի լսումներ, որին մասնակցեելու, գործի փաստական հանգամանքների քննարկմանը մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել է քաղաքացի Արման Դալլաքյանին (հիմք՝ 02.02.2023թ. առձեռն ստացված ծանուցագիր): Վերջինս ներկայացել է վարչական վարույթի լսումներին: «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված  կարգով հարուցված և իրականացված վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության ընթացքում, գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.

Համաձայն 2023թ. փետրվարի 3-ի կազմված արձանագրության՝ Արման Դալլաքյանը Արցախի խճուղի 25 հասցեի հարևանությամբ իրականացրել է ինքնակամ, առանց թույլտվության շինարարական աշխատանքներ:

Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 9-րդ հոդվածի համաձայն ՝ վարչական իրավախախտում (զանցանք ) է համարվում պետական կամ հասարակական կարգի, սոցիալիստական սեփականության, քաղաքացիների իրավունքների և ազատությունների, կառավարման սահմանված կարգի դեմ ոտնձգվող հակաիրավական , մեղավոր (դիտավորյալ կամ անզգույշ) այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար օրենսդրությամբ նախատեսված է վարչական պատասխանատվություն: Սույն օրենսգրքով նախատեսված իրավախախտումների համար վարչական պատասխանատվություն առաջանում է , եթե այդ խախտումները իրենց բնույթով քրեական պատասխանատվություն չեն առաջացնում գործող օրենսդրությանը համապատասխան: Օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ պարբերության համաձայն՝  հողօգտագործման իրավունք չունեցող անձանց կողմից պետությանը  և համայքնային սեփականության իրավունքով պատկանող հողամասերի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելը,  առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով: ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ինքնակամ կառույց է համարվում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թուլյլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով կառուցված կամ վերակառուցված շենքը, շինությունը կամ այլ կառույցը: «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 2191-րդ հոդվածի համաձայն՝ Տեղական ինքնակառավարման մարմինները քննում են 154-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը: Տեղական ինքնակառավարման մարմինների անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժ նշանակելու իրավունք ունեն համայնքի ղեկավարները: «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետի համաձայն՝ համայնքի ղեկավարը օրենքով սահմանված դեպքում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության: Նկատի ունենալով, որ Արման Դալլաքյանի կողմից կատարված արարքը վարչական իրավախախտում է, նախատեսված է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ պարբերությունով, ինչպես նաև ապահովելով «Վարչարարության հիմունքների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 2191-րդ հոդվածի, 23-րդ հոդվածի 2-րդ մասի, 32-րդ հոդվածի 1-ին, 2-րդ պարբերություններով, 37-րդ հոդվածի 1-ին պարբերության , 245, 249, 251, 252, 275, 276, 279, 281, 282, և 283 հոդվածների պահանջներով որոշում եմ.

1. Քաղաքացի Արման Դալլաքյանին «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ պարբերությամբ նախատեսված՝ հողօգտագործման իրավունք չունեցող անձանց կողմից պետությանը կամ համայքնաներին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելու փաստով ենթարկել վարչական պատասխանատվության՝ նշանակելով տուգանք 400000/չորս հարյուր հազար/ՀՀ դրամի չափով:

2. Վարչական իրավախատումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 305-րդ հոդվածով սահմանված կարգով նշանակված տուգանքին որոշումը ստանալու օրվանից 15-օրյա ժամկետում ենթական է վճարման Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործառնական վարչություն 900285001666 հաշվեհամարին, որը կամավոր չմուծելու դեպքում կգանձվի օրենքով նախատեսված հարկադիր կարգով:

3. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից կարող է բողոքարկվել վարչական կարգով համայնքի ղեկավարին երկու ամսվա ընթացքում, կամ դատական կարգով ՀՀ վարչական դատարան ՝ երկամսյա ժամկետում:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում վարչական ակտի հասցեատիրոջն իրազեկելուն հաջորդող օրվանից :


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՂՈՒԼՈՒՆՑ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Սյունիքի մարզ, գ. Տեղ 35/2
0284-96-2-20
tegh101@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50208749@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԵՂԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner