Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 67-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 68-րդ հոդվածի 2-րդ մասով, 69-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածով, 13-րդ հոդվածի 2-րդ մասի զ) կետով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, Տեղ համայնքի ավագանին որոշում է. 1. Լուծարել «Սյունիքի մարզի Տեղի թիվ 2 նախադպրոցական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ՝ կազմակերպություն):
2. Նշանակել կազմակերպության լուծարման հանձնաժողով (լուծարող) հետևյալ կազմով՝
1) Արկադյա Խաչատրյան-համայնքի ղեկավարի տեղակալ, հանձնաժողովի նախագահ,
2) Անի Գալստյան-Տեղի համայնքապետարանի աշխատակազմի 2-րդ կարգի մասնագետ-հանձնաժողովի անդամ,
3) Արշալույս Ավետիսյան-Տեղի համայնքապետարանի աշխատակազմի 2-րդ կարգի մասնագետ-հանձնաժողովի անդամ,
4) Անժելա Գրիգորյան-Տեղի համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետ-հանձնաժողովի անդամ,
5) Գալյա Բաղդասարյան-կազմակերպության տնօրեն-հանձնաժողովի անդամ:
3. Կազմակերպության լուծարման և պարտատերերի պահանջների ներկայացման ժամկետ սահմանել http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում լուծարման մասին հայտարարության հրապարակման պահից 2 ամիս: 4. Լուծարման հանձնաժողովին՝ լուծարումն իրականացնել Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 69-րդ հոդվածով սահմանված՝ իրավաբանական անձի լուծարման կարգի պահանջներին համապատասխան:
5. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |