Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասի «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 32-րդ կետի և 77-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթներով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է. 1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու 2023թվականի փետրվարի 6-ի «Հայաստանի Հանրապետություն Սյունիքի մարզի Տեղ համայնքի սեփականություն հանդիսացող գույքի 2022թվականի գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին N04-Ա որոշման հավելվածում կատարել լրացում» և համայնքի սեփականություն հանդիսացող գույքացանկից Կոռնիձոր գյուղի չգործող ոռոգման N1 ցանցի 837,1մ խողովակը ներառել Կոռնիձոր գյուղի հրետակոծված ջրագիծ և կոյուղու բաժնում, այն ավելացնելով 837,1 մետրով:
2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի սեփականություն հանդիսացող գույքացանկում հաշվառված 837,1 մետր խողովակը օգտագործել համայնքի կարիքների համար վերականգնելով Կոռնիձոր բնակավայրի փողոցների վնասված և չգործող կոյուղու հատվածները:
3. Համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ- հաշվապահին ապահովել, սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: |