Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 90-րդ հոդվածի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի 2022 թվականի բյուջեով նախատես¬ված վարչական մասի պահուստային ֆոնդից կատարել հատկացումներ.
1. «Տեղի թիվ 1 նախադպրոցական հաստատություն» ՀՈԱԿ-ին 4511 հոդվածով տրամադրել սուբսիդիա՝ 1000,0 հազ. դրամ,
2. «Տեղ համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ին 4511 հոդվածով տրամադրել սուբսիդիա՝ 6000,0 հազ. դրամ, որից՝
1) 2000,0 հազ. դրամ՝ աղբահանություն բաժնին,
2) 4000,0 հազ. դրամ՝ ճանապարհային տրանսպորտ բաժնին,
Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: |