Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 83-րդ հոդվածի 2-րդ կետով. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով և նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի կողմ-6, դեմ-0, ձեռնպահ-0 քվեարկության արդյունքներով, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի 2020 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 45-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Որոշման 1-ին կետի ա) ենթակետի «եկամուտների գծով՝ 194489,5 հազ. դրամ» բառերը փոխարինել «եկամուտների գծով` 199441,9 հազ. դրամ» բառերով:
2) Որոշման 1-ին կետի բ) ենթակետի «ծախսերի գծով՝ 209349,5 հազ. դրամ» բառերը փոխարինել «ծախսերի գծով` 231184,4 հազ. դրամ» բառերով:
3) Որոշման 1-ին կետի գ) ենթակետի «դեֆիցիտը (պակասուրդը)՝ 14860,0 հազ. դրամ» բառերը փոխարինել «դեֆիցիտը (պակասուրդը)` 31742,5 հազ. դրամ» բառերով:
4) Որոշման 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ և 7-րդ կետերի նախատեսված հատվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: