Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասով, 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ղեկավարի առաջարկության, որոշման նախագծի քվեարկության կողմ_6, դեմ_0, ձեռնպահ_0 արդյունքներով` Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի Քարաշեն գյուղում նախակրթական համակարգի զարգացման նպատակով նախադպրոցական ուսումնական հաստատության /ՆՈՒՀ/ մոդելով ցերեկային խնամքի կենտրոն ստեղծելու նախաձեռնությանը:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված խնամքի կենտրոնը կազմակերպելու նպատակով Քարաշեն գյուղի վարչական շենքից անհատույց օգտագործման իրավունքով, անժամկետ տրամադրել 104 քառակուսի մետր տարածք:
3. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ղեկավարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: