Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ և 17-րդ հոդվածներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, Տեղ համայնքի ավագանին որոշում է.
Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու 2021 թվականի մայիսի 14-ի նիստի հետևյալ օրակարգը.
1. Շվեյցարիայի զարգացման գործակալության և Գերմանիայի Դաշնության տնտեսական զարգացման և համագործակցության նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության խոշորացված համայնքների համար հայտարարված, ԿՈՎԻԴ համավարակով պայմանավորված դժվարությունների դիմագրավմանը միտված դրամաշնորհային ծրագրերի մրցույթին Տեղ համայնքի մասնակցությանը համաձայնություն տալու մասին,
2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերն աճուրդով օտարելու մասին