Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 63-րդ հոդվածի դրույթներով, համայնքի ավագանին որոշում է. 1. ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի վարչական սահմաներում, «գյուղ Տեղ Ս. Բարխուդարյան փողոց 11/2» հասցեում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող առողջության առաջնային պահպանման կենտրոնի շենքի սպասարկման նպատակով առանձնացված 0,1087 հա բնակավայրերի նպատակային նշանակության «հասարակական կառուցապատման հողեր» գործառնական նշանակության համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը (կադաստրային ծածկագիր՝ 09-101-0019-0033) անհատույց սեփականության իրավունքով (նվիրատվություն) օտարել Հայաստանի Հանրապետությանը:
2. Համայնքի ղեկավարին` ձեռնարկել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: |