Ղեկավարվելով <<Իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 1-ին կետի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 29-րդ մասի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետի, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի օգոստոսի 24-ի << Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թ. մարտի 11-ի N311-Ն որոշման մեջ փոփոխությւններ և լրացում կատարելու մասին>> N1029-Ն որոշման և հաշվի առնելով Տեղ համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի կողմ- , դեմ- , ձեռնպահ- քվեարկության արդյունքներով, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանին ո ր ո շ ո ւ մ է. 1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի Տեղ բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայի փոփոխությունը և համայնքի վարչական տարածքում գտնվող պետական սեփականությաշուն հանդիսացող հատուկ նծանակության 0,76հա հողամասը /կադաստրային ծածկագիր 09-101-0001-0001/ փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա՝ <<գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողեր>> գործառնական նշանակությամբ՝ որպես համայնքային սեփականություն:
2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ղեկավարին` օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել հողամասի նպատակային նշանակության փոփոխման պետական գրանցումը: |