Ղեկավարվելով <<Իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 1-ին կետի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթներով, և հաշվի առնելով Տեղ համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի կողմ-, դեմ-, ձեռնպահ- քվեարկության արդյունքներով, 1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 11-ի N311-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու առաջարկությանը, ըստ որի նախատեսվում է համայնքի վարչական տարածքում գտնվող 09-101-0001-0001 կադաստրային ծածկագրի 0.76 հեկտար մակերեսով, պետական սեփականության հատուկ նշանակության հողամասը սեփականության իրավունքով փոխանցել համայնքին՝ որպես գյուղատնտեսական արտադրական հողամաս՝ պայմանավորված այն հանգամանքով, որ տարածքում առկա գույքը սեփականության իրավունքով պատկանում է Տեղ համայնքին:
2. Համայնքի ղեկավարին` խնդրել ՀՀ Սյունիքի մարզպետին ՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 11-ի N311-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու հարցը ներկայացնելու ՀՀ կառավարության քննարկմանը: |