Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 37-րդ կետով, նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքում իրականացված իրավական և մասնագիտական հսկողության արդյունքների ամփոփման վերաբերյալ 2020թվականի հունիսի 30-ի թիվ 1 արձանագրությունը, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի կողմ-, դեմ-, ձեռնպահ- քվեարկության արդյունքներով, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանին որոշում է. 1. Ընդունել ի գիտություն 2020 թվականի 2-րդ եռամսյակի ընթացքում Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների նկատմամբ իրականացված իրավական և մասնագիտական հսկողության արդյունքները․
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ղեկավարին՝ միջոցներ ձեռնարկել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքում իրականացված իրավական և մասնագիտական հսկողության արդյունքների ամփոփման վերաբերյալ N1 արձանագրությամբ նշված խախտումները սահմանված ժամկետներում վերացնելու ուղղությամբ և վերջնական արդյունքների վերաբերյալ ներկայացնել տեղեկատվություն։ |