Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 18-րդ հոդվածի դրույթներով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1918-Ն որոշման, հիմք ընդունելով <<ՎԵՈՆ Արմենիա>> փակ բաժնետիրական ընկերության գրությունը և հաշվի առնելով Տեղ համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով` կողմ-5, դեմ-0, ձեռնպահ-1, համայնքի ավագանին որոշում է.
1. Հավանություն տալ ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի Վաղատուր և Խոզնավար բնակավայրերի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներում նախատեսվող փոփոխություններին, ըստ որի առաջարկվում է Տեղ համայնքի վարչական տարածքում գտնվող.
1) պետական սեփականություն հանդիսացող, անտառային հողերից 0.01 հեկտար ոչ անտառածածկ տարածք /կադաստրային ծածկագիր՝ 09-090-0106-ից/.
2) համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքերից 0,01 հեկտար /կադաստրային ծածկագիր՝ 09-046-0128-ից/.
փոխադրել Էներգետիկայի, կապի, տրանսպորտի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա` <<կապի օբյեկտների հողեր>> գործառնական նշանակությամբ՝ բջջային կապի կայանների կառուցման և շահագործման համար:
2. Համայնքի ղեկավարին` կազմել և օրենսդրությամբ սահմանված կարգով հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի համաձայնեցմանն ներկայացնել համապատասխան հողաշինարարական գործ: