Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Հարկային օրենսգրքի» 245-րդ հոդվածի 2-րդ մասով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, Տեղ համայնքի ավագանին որոշում է․ 1.Սահմանել փոխադրամիջոցի գույքահարկի արտոնություն`
1) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի Քարաշեն բնակավայրի 3-րդ փողոցի տուն 12 հասցեում հաշվառված Տոլիկ Սուրիկի Մարկոսյանին (ծնված 16.05.1987թ., ՀԾՀ՝ 2605870685) սեփականության իրավունքով իրեն պատկանող GAZ 24-10 մակնիշի (թողարկում՝ 1986թ․, պետ․ համարանիշ՝ 34VO553, ձիաուժ՝ 100) ավտոմեքենայի համար տրամադրել փոխադրամիջոցի գույքահարկի արտոնություն՝ 59 532 (հիսունինը հազար հինգ հարյուր երեսուներկու) ՀՀ դրամ գումարի չափով՝ ազատելով 2021-2025 թվականների փոխադրամիջոցի տարեկան գույքահարկի վճարումից: |