Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ և 16-րդ հոդվածներով, համաձայն Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ղեկավարի առաջարկության, որոշման նախագծի կողմ-6, դեմ-0, ձեռնպահ-0 քվեարկության արդյունքներով, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանին որոշում է.
Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 29-ի նիստի հետևյալ օրակարգը.
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքում 2021 թվականի տեղական տուրքերի և վճարների տեսակները ու դրույքաչափերը սահմանելու մասին:
2. <<Տեղ համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում>> ՀՈԱԿ-ի կողմից 2021 թվականին մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների դրույքաչափերը սահմանելու մասին:
3. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի 2021 թվականի բյուջեն հաստատելու մասին: