Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասով 33–րդ հոդվածով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է. 1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու 2019թվականի դեկտեմբերի 21-ի <<Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի՝ ենթակայության համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին>> Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու 2022 թվականի մարտի 10-ի N 17-Ա որոշման մեջ կատարել փոփոխություն, N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023թվականի հունվարի 3-ից: |