Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ և 42-րդ կետերով, «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասի բ) կետով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, Տեղ համայնքի ավագանին որոշում է. 1. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից նպատակային հատկացումներ (սուբվենցիաներ) ստանալու նպատակով համաձայնություն տալ և թույլատրել ներկայացնելու հետևյալ ծրագրային հայտերը՝
1) «Սյունիքի մարզի Տեղ համայնքի՝ Արավուս բնակավայրերում խաղահրապարակ-ժամանցային կենտրոնների վերակառուցում, վերանորոգում և Տեղի ոռոգման ներտնտեսային ցանցի կառուցում, համաձայն հավելվածների․
2. Համայնքի ղեկավարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը, ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1708-Ն որոշման դրույթների համաձայն՝ կազմել սուբվենցիայի ամբողջական փաթեթ և ներկայացնել ՀՀ Սյունիքի մարզպետարան: |