Ղեկավարվելով "Իրավական ակտերի մասին" Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի, "Տեղական ինքնակառավարման մասին" Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի առաջին մասին 1-ին կետի դրույթներով, որոշման նախագծի կողմ-11, դեմ-0, ձեռնպահ-0 քվեարկության արդյունքներով, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է՝ 1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու կանոնակարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը։ |