Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, Հայաստանի Հանրապետության <<Հողային օրենսգրքի>> 61-րդ հոդվածի 1–ին մասի 1–ին կետով, 63-րդ հոդվածի 3–րդ կետով և 70–րդ հոդվածով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N286 որոշման դրույթով, հիմք ընդունելով Տեղ համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 26-ի N 125-Ա և 2024 թվականի փետրվարի 8-ի N 12-Ն որոշումները, 2025 թվականի հունվարի 07-ին Տեղի համայնքապետարանում կայացած աճուրդ-վաճառքի N01 և մրցույթի արդյունքների ամփոփման մասին N02 արձանագրությունները, որոշում եմ.
1․Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի Արավուս բնակավայրի 8-րդ փողոցի թիվ 11/1 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 0.065 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, «Բնակելի կառուցապատման» գործառնական նշանակության հողամասը (կադաստրային ծածկագիր՝ 09-017-0002-0024, վկայական N06112024-09-0067) բնակելի տուն կառուցելու նպատակով՝ 65050 (վաթսունհինգ հազար հիսուն) ՀՀ դրամով օտարել՝ Սոնա Գագիկի Դավթյանին (անձ.՝ AU0359360, տրված 19.07.2021թ., 032-ի կողմից), այսուհետ գնորդ:
2.Սույն որոշման 1-ին կետում նշված գումարը գնորդի կողմից համայնքի բյուջեի 900285121100 գանձապետական հաշվին մուծելուց հետո նրա հետ կնքել հողամասի առքուվաճառքի պայմանագիր:
3.Պարտավորեցնել գնորդին սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նկատմամբ Տեղ համայնքի բյուջեից կատարված ծախսերի փոխհատուցման նպատակով Տեղ համայնքի 900285121134 գանձապետական հաշվին վճարել 105000(մեկ հարյուր հինգ հազար) ՀՀ դրամ:
4.Լիազորել Տեղի համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետ Զարուհի Դոլուխանյանին՝ գնորդի կողմից հողամասի գինը վճարելուց հետո 2-օրյա ժամկետում Տեղ համայնքի անունից գնորդի հետ կնքել հողամասի օտարման պայմանագիր:
5.Նախազգուշացնել գնորդին, որ հողամասի օտարման պայմանագիրը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքները 30-օրյա ժամկետում պետական գրանցման:
6. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում այն ընդունելուց հետո հաջորդող օրվանից: