Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ և 42-րդ կետերով, «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասի բ) կետով հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Հայաստանի Հարապետության պետական բյուջեից նպատակային հատկացումներ(սուբվենցիաներ) ստանալու նպատակով համաձայնություն տալ և թույլատրել ներկայացնելու հետևյալ ծրագրային հայտը՝
1) «Քարաշեն և Խնածախ բնակավայրերում խաղահրապարակի և ժամանցային կենտրոնի կառուցում /հիմնում/», համաձայն հավելվածի,
2. Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը, ՀՀ կառավարության 2006թվականի նոյեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման կարգը հաստատելու մասին» N1708-Ն որոշման դրույթների համաձայն՝ կազմել սուբվենցիայի ամբողջական փաթեթ և ներկայացնել ՀՀ Սյունիքի մարզպետարան: |