Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ որոշում եմ.
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ղեկավարի 2024 թվականի փետրվարի 13-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ղեկավարին կից խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու և Տեղ համայնքի ղեկավարի 2023 թվականի օգոստոսի 15-ի N 140-Ա որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» N 53-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները․
1)Որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի «Արշալույս Ավետիսյան - Տեղի համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետ» բառերը փոխարինել «Արամ Միրզոյան - Տեղ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ» բառերով:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: