Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1--ն մասի 5-րդ կետով, 83-րդ հոդվածի 2-րդ կետով. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով և նկատի ունենալով համայքնի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է. 1. Հայասատանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու 2021թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի 2022թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 56-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի «ծախսերի գծով՝ 347896,3 հազ. դրամ» բառերը փոխարինել «ծախսերի գծով՝ 347896,3 հազ. դրամ» բառերով:
2) Որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետի «դեֆիցիտը (պակասուրդը)՝ 93876,03 հազ. դրամ» բառերը փոխարինել «դեֆիցիտը (պակասուրդը)՝ 109874,63 հազ. դրամ» բառերով:
3) Որոշման 2-րդ,3-րդ,4-րդ,5-րդ,6-րդ և 7-րդ կետերի նախատեսված հատվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |